Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը
14.03.2025 | 18:51

Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ այսպես կոչված բանակցությունների ավարտի, իսկ իրականում՝ օրվա կառավարիչների կողմից միակողմանի հակապետական զիջողականության արդյունք կրկնակապիտուլյացիայի առնչությամբ Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝

• պահանջում է անհապաղ հրապարակել վերջնական տեքստը,

• հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ և լեգիտիմություն հայ ժողովրդի անունից նման պայմանագրեր ստորագրելու,

• արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիների համար անընդունելի է ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով բանակցությունների ցանկացած արդյունք, և այն չի կարող ապահովել արդար և երկարաժամկետ խաղաղություն տարածաշրջանում,

• անընդունելի է համարում առանց միջազգային միջնորդների և առանց անվտանգության միջազգային երաշխիքների փաստաթուղթը,

• անթույլատրելի է համարում ՀՀ գործող Սահմանադրության՝ արտաքին ճնշման տակ իրականացվող փոփոխությունը, որը հարցականի տակ է դնելու Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությունն ու գոյությունը,

• վերահաստատում է, որ միջազգային դատարաններում հայցերից հրաժարումը ադրբեջանական հերթական ուլտիմատումի հնազանդ կատարում է,

• ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կենսական վտանգավորությունը,

• դատապարտում է Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող շինծու դատական գործընթացի վերաբերյալ Հայաստանի այսօրվա կառավարիչների կրավորական կեցվածքը և անգործությունը:

Որպես համապարփակ պայմանագիր ներկայացվող փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտի հայտարարմանը զուգահեռ՝ ադրբեջանական կողմը շարունակում է այսպես կոչված «միջանցքի» տրամադրման, ՀՀ ապառազմականացման, նոր ագրեսիայի վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության գոյության դեմ ուղղված այլ ռազմատենչ հայտարարություններ անել։

Արտաքին որոշ ուժերի կամակատար Նիկոլ Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունը:

Դիտվել է՝ 2104

Մեկնաբանություններ